ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն