Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ» կոմիտեին, այնուհետև ՀՀՇ-ին հաջողվեց հաղթահարել ազգային էգոիզմը: «Ղարաբաղ» կոմիտեն իրական այլընտրանք էր. 1in.am

Փետրվար 20,2018 10:17

88-ի շարժման գլխավոր առանձնահատկությունը հասարակության սուբյեկտությունն է: Շարժման ղեկավարությունը բոլոր սկզբունքային որոշումները կայացրել է` Ազատության հրապարակից ազդակներ ստանալով կամ նույնիսկ` հենց հրապարակում` ժողովրդի հետ միասին:

Հասարակության սուբյեկտությունը կանխորոշեց շարժման ժողովրդավարական բնույթը, ինչը հնարավորություն տվեց Երրորդ հանրապետության հիմքում դնել ժողովրդավարության, ազատականության գաղափարները: Երբ այսօր արձանագրում ենք, որ իշխանությունները շեղվել են 88-ի ուղեգծից, առաջին հերթին` նկատի ունենք նրանց հրաժարումը ժողովրդավարության և ազատականության արժեքներից:

Շարժման երկրորդ առանձնահատկությունը դրա կառավարման արդյունավետ մեխանիզմն էր, ինչի շնորհիվ Խորհրդային Հայաստանում երկիշխանություն առաջացավ` առնվազն 1989-ի մայիսից: «Ղարաբաղ» կոմիտեն իրական այլընտրանք էր կոմունիստական իշխանությանը` քաղաքական, արժեքային և ինստիտուցիոնալ մակարդակներում: Իրական այլընտրանքի կարևոր հատկանիշը` քաղաքական հաղթանակի հասնելն է բացառապես սահմանադրական, լեգալ ճանապարհով: Պատահական չէ, որ համազգային շարժումը կոմկուսին հաղթեց Գերագույն խորհրդի 1990թ-ի մայիսի ընտրություններում` խորհրդային օրենսդրության և ընտրական համակարգի տառին և ոգուն համապատասխան: Դա մեծապես լեգիտիմացրեց ՀՀՇ-ի հաղթանակը անգամ Մոսկվայի աչքերում:

Եվ վերջապես` 88-ը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացը հաջողության է հասնում, երբ ձևավորում է համաշխարհային համատեքստին համահունչ քաղաքական օրակարգ:

«Ղարաբաղ» կոմիտեին, այնուհետև ՀՀՇ-ին հաջողվեց հաղթահարել ազգային էգոիզմը և համազգային շարժումը դիտարկել ԽՍՀՄ ժողովրդավարական շարժման, արևելաեվրոպական երկրների դեմոկրատիզացիայի համատեքստում:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728