Մի քանի հոդված գրեցի Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված, եւ այսօր, քանի որ «օրն է», ուզում եմ թեման ամփոփել: Սկսեմ հեռվից՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից: Հեղափոխականները խրախուսում էին թալանն ու դիակապտությունը, գլխատեցին թագավորին եւ բոլոր մեղավոր-անմեղ ազնվականներին, որոնք իրենց ձեռքն ընկան, հետո՝ թագուհուն, որը նույնպես, հավանաբար, «խմում էր խեղճ ժողովրդի արյունը», հետո սկսեցին գլխատել իրար: Մի քանի տարի ձգվող այդ արյունալի գործընթացում հերթը հասավ Ժորժ Դանտոնին, որը նույնպես ամենեւին հրեշտակ չէր, բայց երբեմն փորձում էր բանականություն դրսեւորել:
Եվ ահա՝ երբ նրան էին մահապատժի ենթարկում, նա 1794 թվականի մարտի 19-ին Կոնվենտում իր վերջին ելույթում, բացի անհեթեթ մեղադրանքները հերքելուց, ասաց՝ էականն այն է, որ այլեւս երբեք չեն գա հին ժամանակները, որ մարդիկ այլեւս երբեք չեն համաձայնի այն վիճակի հետ, երբ դասակարգային պատկանելությունը պայմանավորում է իրավունքների տարբերությունը:
Ուզում եմ ասել, որ կան հեղափոխությունների եւ դրանց մասնակիցների մարդկային, ամենեւին ոչ հրեշտակային դրսեւորումները, եւ կա այդ իրադարձությունների պատմական նշանակությունը: Իմ կարծիքով՝ 30 տարի առաջ սկիզբ առած Ղարաբաղյան շարժման նշանակությունը կարելի է բնութագրել երեք բառով՝ ազգային բարդույթների հաղթահարում: Խոսքը, ինչպես հասկանում եք, ծեծվածի, ջարդվածի, տառապածի, «բազմաչարչարի» բարդույթի հաղթահարման մասին է: Այդ սերունդը, որը Շարժման կորիզն էր կազմում, ոչ միայն 1915 թվականին ցեղասպանվածների, այլեւ 1945 թվականին հաղթածների թոռներն էին, մարդիկ, որոնք նորմալ կրթություն էին ստացել եւ մի քանի տասնամյակ ապրել էին համեմատաբար բարեկեցիկ կյանքով:
Շարժման հիմնական գաղափարախոսությունը ձեւակերպվել էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածում, եւ իմաստը միանգամայն պարզ էր՝ հավատանք սեփական ուժերին, խուսափենք ավանդական «կողմնորոշումային» ծուղակից: Այն, ինչ մեզ հաջողվել է ստեղծել եւ ձեռք բերել այդ 30 տարում, տեղի է ունեցել այս գծին հետեւելու շնորհիվ: Ձախողումները, տապալումները պայմանավորված են, կարծում եմ, այդ գծից շեղվելով:
Սովորաբար մարդիկ չեն ուզում օբյեկտիվ գնահատական տալ Շարժմանը եւ ասում են՝ «բա ինչու չե՞ս ասում, թե ինչ է տեղի ունեցել 1990 թվականից հետո»: Բայց դա բոլորովին այլ թեմա է՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո էլ շատ բան է տեղի ունեցել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Յարգարժան Պ.Խմբագիր
Առաւօտ-կէսօր-իրիկուն-յաջորդ առաւօտ-յաջորդ կէսօր-յաջորդ իրիկուն Արցախ-Ղարաբաղ-
նորէն Արցախ- նորէն Ղարաբաղ և այսպէս ամէն օր մին կ՛ըսէվերջացանք-ուրիշ մը՛նորսկսանք,
զինուորական “բարձրաստիճան” մը կ՛աւելցնէ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔ-ուրիշ մը՛ՊԱՐՏՈՒԱԾ ԵՆՔ
մենք ալ շփոթած ենք ՛խնայեցէք մեզի –հիմա ալ ԷՐԻՎԱՆԻՆ վրայ աչք տնկած են և այս լուրերէն
սարսափահար ժողովուրդը անձայն կը հեռանայ;Չէք՞ կարծեր որ անհրաժեշտօրէն պէտք է
պետական լուրջ – ՇԱՏ ԼՈՒՐՋ յանձնախումբ մը ստեղծուի որ թոյլ չտայ մարդոց
խելապատակներէն փչած լուրեր տարածելու և խիստ մաղէ անցնելու ոեւէ լուր որ կը վերաբերին
պատերազմական վիճակին ; Յոգնած ենք նաեւ հինցած-մաշած համերգներու-ֆիլմերու-
անձերու – ծառուկեաններու և այլոց բարեգործական ցուցամոլութիւններէն որ անվայել են
Տիեզերական եկեղեցւոյ ՎԱՐԴԱՊԵՏ և Միջազգային մակարդակի գիտնականներ և
արուեստագէտներ ունեցող ԱԶԳԻ մը համար Կարելի չէ առաջքն առնել նման մուռացկանութեան
Ես մի առիթով նշել եմ, որ սա մեր պատմութեան ամենալուսաւոր էջերից մէկն է եւ ես սրտանց շնորհաւորում եմ մեր ժողովրդին:
Խմբագիրը դիպուկ է նշել Շարժման առաքելութիւններից մէկը՝ զոհի բարդոյթի յաղթահարում:
Տարիներ յետոյ ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, թէ որքան մեծ է եղել այդ շարժման դրական ազդեցութիւնը ինձ վրայ, թէեւ 1-2 տարեկան եմ եղել: Մեծանալով ազատ՝ ողջ կեանքում պաշտել եմ ազատութիւնը, անկախութիւնը (մարդու, պետութիւնների) եւ ոչ մի կաթիլ ատելութիւն չունեմ հարեւանների (ու մնացած միւս ազգերի) հանդէպ: Եւ դա շնորհիւ այդ Շարժման:
Լինելով Շամշադինից (իսկ հեռու արմատներով Հիւսիսային Արցախից)՝ մի քանի անգամ ես էլ զգացի պատերազմի «համը»: Թէեւ «մութ ու ցուրտ էր», բայց առնականօրէն տրամադրուած երջանիկ մանուկներ էինք, որովհետեւ վստահ էինք, որ յաղթելու ենք: Հասկանում էինք, որ ժամանակին սխալ ենք թոյլ տուել, իսկ հիմա ուղղում ենք մեր սխալները: Այդ նոյն տրամաբանութեամբ ուղղելու ենք նաեւ 1915-ի մեր սխալները: Այո, այո. բոլորից դժգոհել ու բողոքել կարող ենք, բայց իրականութիւնն այն է, որ մեր բոլոր ձախողումների համար մեղաւոր ենք ՄԻՄԻԱՅՆ մենք: ԱՄԷՆ ԲԱՆ ՄԵԶՆԻՑ Է ԿԱԽՈՒԱԾ:
Կը շնորհաւորեմ Արթուր Լազարեանի ողջամիտ մտածելակերպը և կը ձայնակցիմ -բայց իմ առաջարկս այն է որ պատկան իշխանութիւններու հսկողութենէն դուրս պէտք չէ գայ Արցախի հարցը և իմաստութեամբ բաժնուին տեղեկութիւնները որ շփոթութիւն չստեղծուի հասարակութեան մէջ ;
Սխալ արտահայտություն է`- «Ղարաբաղյան շարժման 30-ամյակ»:
Ճիշտ կլինի ասել (անվանել)`- «Արեւելյան Հայաստանի ազգային ազատագրական շարժման 30-ամյակ (պայքարի)»:
Գիտեմ, որ Լեւոնական ՀՀշներն ու «Հայ» Յեղափոխական Դաշնութիւնը միշտ դեմ են եղել: