Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լրագրողների մուտքը քաղաքապետարան բարդանա, դա կհամարվի նրանց գործունեության խոչընդոտում». Աշոտ Մելիքյան

Փետրվար 19,2018 22:03

«Եթե հիմա լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը քաղաքապետարան բարդանա, նրանց աշխատանքային պայմանները արգելվեն, եթե լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվեն, դա լրատվամիջոցների գործունեության անհիմն միջամտություն կհամարվի»,- Aravot.am-ին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նկատեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատագրման կարգ նախատեսված չէ, քանի որ այդ մարմինները պարտավոր են բաց աշխատել, բայց. «Հենց իշխանությունները բարդություն են ունենում, սահմանափակումներն առաջին հերթին լրատվամիջոցների ու լրագրողների դեմ են ուղղում»:

Պարոն Մելիքյանի խոսքով, կառավարության նիստերը ապագայում դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը վատ օրինակ է մնացած պետական մարմինների համար, տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների համար:

«Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահը նկատեց. «Freedom House-ի գնահատմամբ, հայաստանյան լրատվամիջոցներն անազատ են, մենք անազատ մամուլ ունեցող երկրների շարքին ենք դասվում, ուրիշ հարց է, որ օնլայն մեդիան ավելի ազատ է համարվում, քան ավանդական մեդիաները:

Վերջին տարիների միտումը մեր տվյալներով ավելի է վատանում, 2017-ի ցուցանիշները շատ ավելի վատն են, քանի որ ավելացել էին թե ֆիզիկական բռնությունները, թե ճնշումները ու ավելի շատ էին, քան 2016-ին: Այս տարին նոր է սկսվել, բայց մի շարք խոչընդոտումներ, մի շարք բարդություններ են ստեղծվել, որոնք վատ միտումների մասին են վկայում, բայց դեռ հնարավորությունը բաց թողնված չէ իրավիճակը շտկելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728