Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արցախյան ազգային ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին եւ ՀՀ Ազգային անվտանգության վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանին:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում