Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, և չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:
Հանդիպմանը քննարկվել է շփման գծում տիրող ներկա իրավիճակը, ադրբեջանական կողմը դարձյալ բողոքել է, որ բանակցային գործընթացն արդյունք չի տալիս:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները, հակամարտության լուծման համար ջանքեր գործադրելով, զբաղվեին նաև դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով»,- ասել է Հասանովը:
Քլաարն իր հերթին կարևորել է հակամարտության խաղաղ և շուտափույթ լուծումը՝ հանուն կայունության և ընդգծել, որ Եվրամիությունը բանակցությունների շարունակման կողմնակից է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Սերժ Սարգսյանը կատարեց «ինչ որ մեկի» կամքը եւ ապրիլին Արցախի Պաշտպանության բանակը Թալիշի դիրքերը եւս երկու կիլոմետր (40+2կմ) հեռացրեց Եվլախից: Ապրիլին, Թալիշի մինչապրիլյան դիրքերում, չաշխատեց ԲՄ քսանմեկը:
Հնարավոր է`արդեն վաճառել էին թուրքերին որպես մետաղի ջարդոն: