Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում

Փետրվար 19,2018 19:40

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Սերժ Սարգսյանը այցելել էր «Բուկինիստ» երեք հրատարակիչների հետ հանդիպելու ու գիրք նվիրելու։ Մոտ մեկ ժամ զրուցեցինք։ Գրքի համար 0% ԱԱՀ սահմանելու, Հայաստանի պոլիգրաֆիստների համար սահմանի վրա հումքի ԱԱՀ եւ տուրքի բեռը թեթեւացնելու, մարզերում գիրքը շրջանառության 51% ավել լինել դեպքում արտոնության, գրքի մասին տեղեկությունը գովազդ չհամարելու մասին։

Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ ե՞րբ է կնքվելու խաղաղության պայմանագիրը։ Պարոն Սարգսյանն ասաց, որ ջանք չի խնայում այդ նպատակին հասնելու համար։

Մեկ էլ զարմացրեց, ասելով որ Հայաստանում պետականածին ու պետական ինստիտուտների, քաղաքացու ու պետության կապի, բանակի մասին վեպեր չեն գրվում։ Եթե գրվում էլ են ապա քիչ են եւ մասամբ են այս հարցերին անդրադառնում։ Ես ու Արքմենիկը Նիկողոսյանը արդեն հինգ տարի է այս պետության սագա չունենալու խնդրի մասին ենք խոսում։ Մեկ էլ Անուշ Սեդրակյանը։ Ոնց էր կարողացել Սերժ Սարգսյանը այդքան դիպուկ վերլուծել եւ գնահատել մեր գրականության վիճակը։ Վրացի գրող Օթար Ճիլաձեն իր պետության համար գրեց «Քթոցը»»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728