Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։
50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը մրցաշարում տարել է հինգ հաղթանակ եւ արժանացել բրոնզե մեդալի:
Մեր մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) եւ Մամիկոն Ավետիսյան (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ