Արգելված նյութ օգտագործելու մեջ կասկածվող ռուսաստանցի կյորլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկին մինչեւ իրենից վերցված դոպինգ անալիզի «B» սրվակի ստուգման արդյունքի հրապարակելը վերադարձրել է մարզիկի իր հավատարմագրման քարտը եւ լքել Փհենչհանի օլիմպիական ավանը:
Ալեքսանդր Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ օրեր առաջ բրոզե մեդալ էր նվաճել դաբլ միքստում՝ հաղթելով Նորվեգիայի ներկայացուցիչներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ livwsport.ru-ի