Այսօր 16.00-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան 56 հասցեում գտնվող ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղի վրա:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի եւ լրատվության բաժնից Aravot.am-ին փոխանցեցին, որ հարձակվողները գումար են հափշտակել եւ դիմել են փախուստի: Տուժածներ չկան: Նախնական տեղեկություններով, հարձակումը զինված է եղել:
Օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ