Լրահոս
Օրվա լրահոսը

Բակում քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է բնակչուհու պայուսակը, որի մեջ եղել են ոսկյա զարդեր, թանկարժեք ժամացույց եւ այլն

Փետրվար 19,2018 17:33

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուն կողոպտած անձի ինքնությունը։

2017թ.  դեկտեմբերի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի շենքերից մեկի բակում քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է բնակչուհու պայուսակը, որի մեջ եղել են անձնագիր, «Սամսունգ» տեսակի երկու բջջային հեռախոս, ոսկյա զարդեր, թանկարժեք ժամացույց և դիմել փախուստի՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ, ինչի ժամանակ հայտնել է, որ դեպքի պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ եղել է նաև մեկ այլ տղամարդ, սակայն վերջինս չի միջամտել հափշտակությանը:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Ըստ տուժողի հայտարարության՝ տեսանյութի մեջ պատկերված սև հագուստով տղամարդն է եղել իրեն կողոպտած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728