Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ ԵՊՀ փոխդեկանի ծեծի մասին. «Պետք է պարզել՝ արդյոք պրովոկացիա չէ»

Փետրվար 19,2018 13:21

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ shamshyam.com-ը տեղեկացրել էր, որ ծեծի է ենթարկվել ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանը՝ ուսանողուհիներից մեկին ինչ-ինչ առաջարկություններ անելու համար: Նախարարն ասաց, որ տեղյակ է խնդրին եւ պատրաստվում է ասուլիսից հետո այցելել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: «Ռեկտորն ասել էր, որ խնդիրը կարիք ունի հստակեցման, իսկ եթե նման բան եղել է, դա անթույլատրելի է»,- նշեց ԿԳ նախարարը:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ ԵՊՀ-ում առկա ուսանողական հուզումներով, որոնցից մեկն էլ վերաբերում է արտասահմանյան գրականության ժամերի կրճատմանը: Լեւոն Մկրտչյանն ասաց, որ դրական է վերաբերվում ուսանողության շահագրգռությանը՝ մասնակից լինել բուհի կառավարմանը, տեղյակ լինել բյուջեին, սակայն, նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի եւ համալսարանական վարքուբարքի շրջանակում:

Նախարարը կրկին անդրադարձավ փոխդեկանի ծեծին, ասելով. «Անշուշտ, սա ավելի հուզիչ է, քան այլ խնդիրներ համալսարանում, սակայն դեռ պետք է պարզենք՝ արդյոք պրովոկացիա չէ»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728