Դաղստանում եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա հայկական ազգանունով մեկ հայ կին՝ Նադեժդա Թերլիյանը: Այս մասին գրում է RBK-ն: Թերլիյանի քաղաքացիության մասին ոչինչ չի հաղորդվում:
Փետրվարի 18-ին Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցիներից մեկում զինված տղամարդը որսորդական հրացանից կրակ էր բացել: Տղամարդը սպանվել էր անվտանգության աշխատակիցների կողմից:
Պարզվել է, որ հանցագործը տեղի 22-ամյա բնակիչ Խալիլ Խալիլովն է: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հրաձգության հետևանքով ընդհանուր առմամբ կա 5 զոհ, 5 վիրավոր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ