Երեկ Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկել հրաձգության Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Հայկ Բաբայանը պատանիների 10 մ օդամղիչ հրացան վարժության եզրափակչում (181.1) զբաղեցրել է 5-րդ տեղը եւ 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։