Երեկ հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մեկնել է Կապան քաղաքի Շահումյան փողոց, որտեղ հայտնաբերել է մի տղամարդու դիակ:
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տղամարդու դիակ՝ բռնության հետքերով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Վալերիկ Մանուչարյանն էր, որին, նախնական տեղեկություններով, 3 հոգի ծեծի են ենթարկել:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի անցակետից ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Մ. Մ.-ն, 1974 թ. ծնված Ս. Կ.-ն և 1984 թ. ծնված Ա. Հ.-ն:
Shamshyan.com-ը մանրամասնում է, որ Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը. «Կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է»: