Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել

Փետրվար 19,2018 10:21

Փետրվարի 19-ին, ժամը 07:09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Վերադարձ» ռեստորանի մոտ, բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սևան-Մարտունի ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ZIL-130» մակնիշի 34 DM 456 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Պ.) բեռնատարը:

***

Փետրվարի 19-ին, ժամը 04:27-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի 35 DP 921 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 19-ին, ժամը 03:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Մեծ Սեպասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշոցք-Մեծ Սեպասար հատվածի 3-րդ կմ-ին արգելափակվել են 3 ավտոմեքենա:

«ՎԱԶ-21014» մակնիշի 34 SQ 317 և «Nisan» մակնիշի 35 DT 821 պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով տեղափոխվել են մոտակա գյուղ: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 840 SO 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Մ.-ին տեղափոխել են Մեծ Սեպասար գյուղ:

***

Փետրվարի 19-ին, ժամը 01:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf 5» մակնիշի 19 ZZ 333 (վարորդ՝ Ս. Ճ.) և «GAZ 53» մակնիշի 34 ZZ 604 պետհամարանիշերով (վարորդ՝ Ս. Շ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Նաիրի ԲԿ-ի ետնամասում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes E320» մակնիշի 35 FV 305 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Պ. Հ.) դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 19-ին, ժամը 00:11-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի մոտակայքում, «GAZ 26» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «GAZ 26» մակնիշի 34 AA 826 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 19-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակված «GAZ-3110» մակնիշի 26 LU 412 պետհամարանիշով ավտոմեքենայի 2 ուղևորները (1986 թ. ծնված Ա. Ս. և 1993 թ. ծնված Ն. Ն.) վատառողջ են:

Վերջիններիս փրկարարները տեղափոխել են Աշոցք գյուղի «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետև փրկարարները վերադարձել են կանչի վայր:

Նրանք արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (9 ուղևոր):

Վերադարձի ճանապարհին փրկարարները Կրասար-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին նկատել են ձյան շերտում արգելափակված «Mitsubishi Pajero» մակնիշի 24 SO 922 պետհամարանիշով ավտոմեքենա (վարորդ Գ. Թ.). վարորդին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

ԱԻՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728