ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի,
Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Եղվարդի, Սպիտակի, Վանաձորի,
Ստեփանավանի, Թումանյանի, Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Սևանի, Գավառի,
Մարտունու, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և
Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն