Լրահոս
Օրվա լրահոսը

Դոպինգ սկանդալ Փհենչհանում՝ կրկին ռուսների մասնակցությամբ

Փետրվար 18,2018 23:48

Փհենչհանում Ռուսաստանի պատվիրակության շտաբը պաշտոնական իրազեկում է ստացել ՄՕԿ-ից ռուսաստանցի մարզիկի կողմից հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման մասին:

Թեեւ ռուսները չեն մինչեւ «B» սրվակի բացելը չեն ցանկացել հրապարակել ոչ մարզաձեւ, առավել եւս կասկածվող մարզիկի անունը, սակայն հայտնի է դարձել, որ խոսքը կյորլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկու մասին է, որը դաբլ միքստում Անաստասիա Բրիզգալովայի հետ այստեղ դարձել է բրոնզե մեդալակիր: Կրուշելնիցկուց վերցված դոպինգ փորձանմուշում արգելված նյութ՝ մելդոնիում է հայտնաբերվել:

«Inside The Games»-ը տեղեկացնում է, որ Կրուշելնիցկին կասկածում է, թե մելդոնիումն իր հյութին խառնել է Ռուսաստանի հավաքականի անդամներից մեկը, որը օլիմպիական հավաքականի կազմ չի ընդգրկվել եւ այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Կյորլինգ ??
    Երեւի նոյն ձեւ էլ ”սյորֆինգ” էք չէ՞ ասում։

    Ձեր ռուսախայերէնը անասելի տհաճ է ինձ համար։

  2. Ara Shahbazian says:

    Թեեւ ռուսները չեն մինչեւ «B» սրվակի բացելը չեն ցանկացել հրապարակել ոչ մարզաձեւ, առավել եւս կասկածվող մարզիկի անունը ????????????????????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728