Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել ԵՄ-ի հետ՝ հանդիսանալով ԵՏՄ անդամ. Ալեքսանդր Մարկարով. Արմենպրես

Փետրվար 18,2018 22:44

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել Եվրոպական Միության հետ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատում է, որ Հայաստանը հաջողությամբ կարողանում է իրականացնել համագործակցությունը երկու տարբեր բևեռների, դաշտերի միջև այն պարագայում, երբ այդ բևեռների միջև առկա են որոշակի հակասություններ: «Այս առումով կարևոր էր շեշտադրումը, որ Հայաստանը հաջող օրինակ է, թե ինչպես կարելի է համադրել երկու ուղղությունները և օգտագործել այն ոչ միայն սեփական անվտանգային, տնտեսական, քաղաքական շահերի համար, այլ նաև չհակադրել մեկը մյուսին»,- ընդգծեց քաղաքագետը:

Նա նշեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին հանդես է գալիս որպես մի հարթակ, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ շեշտադրում են ոչ միայն իրենց անվտանգային առաջնահերթությունները, այլ նաև մատնանշում են այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է իրականացվել իրենց երկրների անվտանգային քաղաքականությունը: Եվ տվյալ պարագայում, ուշադրություն դարձնելով Նախագահ Սարգսյանի ելույթին և հնչեցված հարցերին տրված պատասխաններին, կարող ենք անդրադառնալ այն հարցերին, որոնք առաջնահերթ են Հայաստանի անվտանգային բաղադրիչի համար:

«Պարզ է, որ տարածաշրջանի տեսանկյունից շեշտադրվում էին ոչ միայն անվտանգային, այլ նաև արտաքին քաղաքականության գերակայությունները, մասնավորապես այն, ինչ վերաբերվում է Հայաստանի հնարավոր մասնակցությանը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին եվրասիական ինտեգրացիոն ուղղվածության շրջանակներում»,- ասաց Մարկարովը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728