Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով. Արմենպրես

Փետրվար 18,2018 20:20

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները։

Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Մյունխենում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ջատագով առաջնորդի ելույթ էր։ «Պարոն Նախագահը մի քանի հստակ ուղերձներ հղեց։ Առաջին, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության ջատագով է․ մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, որպեսզի մեր տարածաշրջանում չլինեն բաժանարար գծեր, այլ Հայաստանը իր ավանդը բերի խաղաղության և կայունության գործընթացին։ Բնականաբար, Նախագահը շատ հստակ անդրադարձ կատարեց թե հայ-թուրքական հարաբերություններին, թե Ադրբեջանի հետ կապված խնդիրներին։

Նախ առաջինը Նախագահը հստակ նշեց, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության պատճառով այսօր մենք ունենք փակ սահմաններ։ Բեռլինյան պատի քանդումից շուրջ 30 տարի անց դեռևս Եվրոպայում շարունակում են մնալ փակ սահմաններ։ Այս խնդիրը չի կարող այդպես անվերջ մնալ։ Թուրքիան չպետք է նախապայմաններով խոսի և վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Նախագահը նաև հստակ նշեց, որ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար»,- նշեց Շարմազանովը։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728