Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին. Արմենպրես

Փետրվար 18,2018 19:39

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. այսպես բնորոշեց Մյունխենում ընթացող
անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արցախի
Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականٳթյանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին:

«Այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, ահաբեկչություն է, նացիզմ: Այդպիսի քաղաքականությունը վտանգ է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Ադրբեջանը հայ ժողովրդին համարٳմ է թշնամի, նպատակ ունի ոչնչացնել հայ ժողովրդին և հայոց պետականությունը: Հաշվի առնելով, որ տարածաշրջանն ունի կարևոր աշխարհաքաղաքական և զգայուն նշանակություն, այստեղ ցանկացած պատերազմ ուզած թե չուզած ներգրավելու է նաև գերտերություններին, տարածաշրջանային պետություններին: Այդ ամենը համաշխարհային անվտանգության համար լուրջ մարտահրավեր է: Հետևաբար, պետք է անընդհատ Ադրբեջանի այս քաղաքականٳթյան մասին մատնանշել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, այս պահին խոսվٳմ է այն մասին, թե ինչու չի ստացվում ղարաբաղյան հակամարտٳթյան կարգավորումը: Փաստերը վկայում են, որ այստեղ կա միայն մեկ խոչընդոտ՝ Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728