«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այսօր` փետրվարի 18-ին, Արցախում հարգանքի տուրք մատուցեց նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Ավո)` այցելելով Արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթեի` Մարտունիում գտնվող հուշակոթողին:
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ Մոնթեն ուղերձ է տվել` գնալ դեպի Արարատ, և ասաց, որ դեպի Արարատ մենք ճամփա ենք ընկել դեռ 30 տարի առաջ, երբ սկսեցինք Արցախյան շարժումը:
Կուսակցության նախագահը շեշտեց, թե Արցախից է Արարատը ամենամոտ, ապա կոչ ուղղեց` դեպի Արարատ, դեպի հայկական մեծ ընդվզում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
18 փետրվարի 2018
Երևան