ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում այսօր ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը:
Հայտնի դարձան մնացած հինգ քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները.
48 կգ. Կնյազ Իբոյան, Արսեն Բակալյան, Ժորա Խաչիկյան, Շմավոն Թեւանյան:
55 կգ. Գենիկ Ասատրյան, Նորիկ Հարությունյան, Սիրաս Թովմասյան, Արթուր Սարդարյան:
65 կգ. Նարեկ Հարությունյան, Տիգրան Առաքելյան, Մենուա Յարիբեկյան, Արթուր Բաբայան:
80 կգ. Լյովա Գեւորգյան, Հովնան Աթիկյան, Ազատ Կարապետյան, Գարիկ Լալայան
110 կգ. Էդգար Ալեքսանյան, Արեն Միրզոյան, Գագիկ Ադամյան, Հրաչյա Գաբրիելյան:
Առաջնության արդյունքներով կկազմավորվի հավաքականի ընդլայնված կազմը, որը ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ կնախապատրաստվի տարվա գլխավոր մրցումներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ