Փետրվարի 17-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Ներքին Չարբախի 9-րդ փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին՝ մոտ 1000 քմ եղեգ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 14 հասցեում՝ 200 քմ և թիվ 15 հասցեում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ փողոցի թիվ 6 և 8 հողատարածքներում՝ 600 քմ եղեգնուտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ