ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթվերյան իր էջում հայտարարություն է տարածել:
Նա մասնավորապես տեղեկացնում է. «Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»:
Նշենք, որ Իրանի Սպահանի գավառում մարդատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել: Ինքնաթիռում 60 մարդ է եղել: Ըստ իրանական Թասնիմ գործակալության ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Իրանական այլ աղբյուրներով տեղեկություն է տարածվել, որ ինքնաթիռում եղած բոլոր անձինք զոհվել են:
Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին։ https://t.co/GI1QRn3tUW
— Tigran Balayan (@tbalayan) February 18, 2018