Ըմբշամարտի միջազգային միությունը կես տարով՝ մինչեւ մայիսի 23-ը, որակազրկել է իրանցի ըմբիշ Ալիռեզա Կարիմաչիանիին այն բանի համար, որ նա անցած տարվա նոյեմբերին մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում մարզիչ Համիդռեզա Ջամշիդիի ցուցումով դիտավորյալ պարտվել է ռուսաստանցի Ալիխան Ժաբրաիլովին, որպեսզի հաջորդ փուլում չհանդիպի Իսրայելի ներկայացուցչի հետ: Իրանցու մարզիչը որակազրկվել է մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 23-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ