Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 15 կգ հանքարդյունաբերական թափոն

Փետրվար 17,2018 21:05

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի կարծիքով ամենաանկառավարելի վիճակը թափոնների ոլորտն է: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պարոն Սանասարյանը հղում կատարելով թափոնների մասին օրենքին, ասաց, որ այնտեղ գրված է, որ հանքարդյունաբերական թափոնները կարգավորվում են մեկ այլ օրենքով. «Մի կողմից ռադիոակտիվ թափոնները հանված են այս դաշտից, դրա հետ մեկտեղ սովորական թափոնների թափոնների 99 տոկոսն են կազմում հանքարդյունաբերության թափոնները, չեն կառավարվում»:

Ըստ նրա` հանքարդյունաբերական թափոնները գնում են լցակույտեր:
2016 թվականի տվյալներով, հանքարդյունաբերության թափոնները կազմում են 56 միլիոն տոննա. «Որից կենցաղային թափոնները 2 միլիոն խորանարդ մետր, դրանք նույնպես հանքարդյունաբերական թափոնների մեջ են մտնում: Հանքարդյունաբերողներն ավելի շատ հանքաքար են մշակում, քան՝ ցույց են տալիս»:

Քաջարանը ասում է, որ տարեկան մշակում են 12 կես միլիոն տոննա հանքաքար, սակայն Հակոբ Սանասարյանի եւ նրա գործընկերների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Քաջարանում օրական մշակվում է 80-85 հազար տոննա հանքաքար, ինչը ստացվում է տարեկան 30-3 տոննա:

Պարոն Սանասարյանի խոսքով, ողջ Սյունիքի մարզում թափոնները պաշտոնական տվյալներով, կազմում են 20 միլիոն տոննա. «Նույն պաշտոնական տվյալներով Քաջարանը 22 միլիոն տոննա արդեն մշակում է: Եթե նա 22 միլիոն տոննա վերամշակում է, հանում հանքաքարը, ուրեմն, մոտավորապես 22 միլիոն տոննա առաջանում են դատարկ ապարներ: Ուրեմն այդ 22 միլիոն տոննային պետք   գումարենք եւս 22 միլիոն տոննա, որը դառնում 44 միլիոն տոննա»:

Այդ թափոնների մի մասը, ըստ բնապահպանի, ջրի հետ խառնված լցվում է Ողջի գետը, մի մասը գնում է դեպի ընդերքի ջրերը եւ հետո մոտ 1000 հեկտար տարածության վրա չորացած, կոշտ թափոններ են:
Երեւան քաղաքում յուրաքանչյուր բնակչի հաշվով ընկնում է 15 կիլոգրամ թափոն:
«Մետաղական հանքարդյունաբերությունն իր մեջ պարունակում է ռադիոակտիվ տարրեր, բուսական աշխարհի վրա են ազդում, պոչանքով հարուստ տարածքում ծառերի բերքատվությունը մինչեւ ութսուն տոկոսով նվազում է, իսկ եղած պտուղները ուտելու համար վտանգավոր են, քանի որ պարունակում են ծանր մետաղներ: Կենդանական աշխարհի համար նույնպես վտանգավոր են, լինում են մեռելածին ծնունդներ եւ այլն»:

Հանքարդյունաբերության թափոնների առումով ամենածանրաբեռնվածը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728