Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեմ պատրաստվում Փոստանջյանի կամ Մարգարյանի վեճերի բաժանողը դառնալ. Սուրեն Սարգսյան (Տեսանյութ)

Փետրվար 17,2018 19:55

Քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի շուրջ թեժ քննարկումներն ու քննադատությունները, կարծեք, չեն դադարում: Ավելին, նորոգվում են հին ու նոր վեճերը, նորաթուխ թշնամիներ են ի հայտ գալիս, հներն այս առիթը ևս օգտագործում են միմյանց ոչնչացնելու համար: Արդյունքում՝ ստացվել է մի մեծ համահայկական վեճ, «հաշիվ մաքրոցի»՝ Է´լ քաչալ շուն, է´լ գող փիսո, է´լ հին ու նոր, է´լ կին-տղամարդ…

Այս միջադեպին գուցե նորից չանդրադառնայի, եթե իմ վերջին հաղորդումից հետո, չտեսնեի սփյուռքի մեր որոշ հայրենակիցների կամ այստեղ ապրող որոշ «զուլալ» ընդդիմադիրների մեկնաբանություններն իմ վերլուծության վերաբերյալ: Բնականաբար, բոլորին չես պատասխանի կամ համոզի, հարկ չկա էլ, սակայն զավեշտալին այն է, որ ինձ հորդորում են հայհոյել իշխանություններին, մեղադրում են Տարոն Մարգարյանին հաճոյանալու համար, այսպես ասած՝ ընդդիմությանը վնասելու համար, ու էլի նմանատիպ անհիմն ու անիմաստ գնահատականներ:

Թե´ նախորդ ռեպորտաժում, թե´ այս, հատուկ ուշ ընկալողների համար, պատրաստ եմ կրկնել՝ ես անընդունելի եմ համարում և քննադատում եմ հանրապետական պարոնների պահվածքը: Յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է իրեն զուսպ պահել: Իսկ ի՞նչ արեց ընդդիմությունը և ի՞նչ ակնկալիքներ ուներ այդ «գարշահոտ» ու անպտուղ ակցիայից.  ներկայացնում եմ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728