Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանն ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել մինչեւ ապրիլ

Փետրվար 17,2018 17:12

«Հանուն Հայաստան պետության» ճակատի այսօրվա քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին, որ մինչեւ ապրիլ, երբ Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել: ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը նշեց. «Կրեմլյան գործակալները զավթել են իշխանությունները, թեեւ նրանց ազգանունները «յան»-ով են վերջանում:Եթե նրանց տերերը հրահանգեն կործանել ՀՀ-ն, նրանք դա կանեն»: Սարուխանյանը համոզմունք հայտնեց, որ գուցե պետք է միջկուսակցական հարաբերությունների հանձնախումբ ստեղծել:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ հավելեց, որ մինչեւ ապրիլ  քաղաքական ընդդիմությունը պետք է համախմբվի, միավորի նաեւ մտավորականներին՝ ներկայիս իշխանությունների վերարտադրման գործընթացը կանխելու համար:

Քննարկմանը ներկա ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Մարտ-ապրիլին սպասվող գործընթացներով ՀՀԿ-ն եւ նրա արբանյակ-կուսակցությունները փորձելու են հաստատել բրեժնեւյան տիպի վարչակազմ: Դա կանխելու միայն մեկ տարբերակ կա, դա ժողովրդի կամքի արտահայտումն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Միավորվելուց առաջ հիշեք Գեղամյանին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728