Նախորդ շաբաթ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրեց ԵՄ-ի աջակցությամբ մշակված երկու նոր էլեկտրոնային գործիք: Այդ գործիքները պետք է օգնեն երկրի քաղաքացիներին, կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին ուղարկել ու ստանալ ավելի արագ պատասխաններ պետական հաստատություններին հասցեագրված հարցերի և բողոքների համար:
Համաձայն ԵՄ-ի տեղեկատվության, այս էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային արդարադատության գործիքների (www.e-hotline.am և www.e-request.am) նպատակն է բարելավել պետական ծառայությունների պատասխանականությունը՝ դրանք առավել հասանելի դարձնելով հանրության համար: Այս գործիքները պետք է նպաստեն թափանցիկության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և հայկական պետական մարմինների շրջանում լավ կառավարման խթանմանը:
«Այս գործողությունների հիմնական նպատակն է օգտակար լինել հայաստանցիներին՝ նրանց ամենօրյա կյանքի որակի բարելավման հարցում: Եվ այդ առումով մենք առաջ ենք շարժվում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Երևանում կայացած էլեկտրոնային գործիքների շնորհանդեսի ժամանակ:
«Սա անչափ հաճելի առիթ է Եվրոպական Միության համար, քանի որ այս ծրագրերը Հայաստանը դարձնում են միջազգային հանրության առաջատար՝ այսպիսի նորարարական գործիքների ներդրման առումով»,- իր խոսքը շարունակեց դեսպանը:
Հայաստանում նոր ներդրված էլեկտրոնային գործիքները կհամալրեն էլեկտրոնային կառավարման մյուս գործիքներին, որոնք նախորդիվ ստեղծվել են ԵՄ-ի աջակցության շնորհիվ: Դրանք են՝ վերջերս գործարկված e-draft.am, e-civil registry, e-notary և e-police համակարգերը:
Հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: