Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավորում եմ Ադրբեջանին՝ պարտության համար». «Կոռնիձորի Արո» (Տեսանյութ)

Փետրվար 17,2018 14:34

«Թուրքաբնակ գյուղն ուներ ամեն ինչ՝ հոսանք, գազ, ասֆալտ, իսկ հայկական գյուղը՝ կիսատ հոսանք, գրունտային ճանապարհներ՝ առանց որեւէ հույսի: Այս տարբերությունը հաշվի առնելով՝ ազգովի, հանձինս Ղարաբաղ կոմիտեի առաջամարտիկների, պայքարի մղվեցինք: Ժողովուրդն իր բերանից ամեն ինչ կտրում էր եւ ներդնում Արցախյան շարժման մեջ,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախյան շարժման 30-ամյակին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Արա Խուդավերդյանը՝ «Կոռնիձորի Արոն»:

Նա փաստեց՝ 1989 թ.-ից մղվել են պարտադրված պատերազմի, որի ճանապարհին հայ կամավորական-ազատամարտիկը ցույց տվեց իր վճռականությունը՝ ի պաշտպանություն Արցախի հայ ազգաբնակչության. «Դա մեծ հիստերիա առաջացրեց Բաքվում եւ նրա կողմնակիցների շրջանում: Նրանք չէին սպասում, որ հայկական փոքրաթիվ ուժը կարող էր ոտք դնել Արցախ: Մեր տղաներին ձերբակալում էին, երբ նրանք ՀՀ-ից ներթափանցում էին Ղարաբաղ՝ վերջինս պաշտպանելու համար»:

Ազատամարտիկը ցավով նշեց, որ այսօր Արցախյան շարժման կենդանի ներկաները չեն կարողանում իրենց ներդրումն ունենալ իրենց իսկ սկսած գործում. «Պատերազմում պարտված Ադրբեջանն այսօր ունի 139 հերոս, իսկ մենք չունենք կենդանի հերոսներ՝ «շնորհիվ» մեր իշխանությունների: Մարդիկ, որոնք հեռու էին Ղարաբաղյան պատերազմից, հիմա առաջնային դեր ունեն, իսկ շարժման մասնակիցները հանրության ամենավերջին խավն են ներկայացնում: Ինչեւէ, շնորհավորում եմ Ադրբեջանին՝ պարտության համար, եւ հայ ազգին՝ Արցախյան հաղթանակած շարժման համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728