Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան շարժումը մեղավոր չէ, որ այսօր մեր երկիրն այս վիճակում է». պատմաբան (Տեսանյութ)

Փետրվար 17,2018 13:35

1988թ. փետրվարով սկսված ազգային զարթոնքը՝ Արցախյան շարժումը, որը փետրվարի 20-ին 30-ամյակն է նշելու, հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձություններից մեկն է: «Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պատմաբան, Արցախյան շարժման մասնակից Արմեն Կարապետյանը: Նա ընդգծեց՝ Արցախյան շարժումը խմորվեց այն ժամանակ, երբ նժարին արցախահայության լինել-չլինելու հարցն էր. «Այդ շարժումը ծնեց ազատամարտիկների այն բանակը, որը պաշտպանեց Արցախը: Այդ շարժման արդյունք էր նաեւ ՀՀ անկախության վերահաստատումը եւ Արցախյան պատերազմից հաղթանակած դուրս գալը»:

Պատմաբանը համամիտ չէ կարծիքների հետ, թե՝ «ի՞նչ օգուտ Արցախյան շարժումից, եթե  Հայաստանն այսօր դատարկվում է»: Նա փաստում է՝  այո, այդպես է, բայց Արցախյան շարժումը մեղավոր չէ, որ այսօր մեր երկիրն այս վիճակում է. «Այսօր Արցախի տարածքում չկա ադրբեջանցի ոստիկան, Արցախում միայն հայկականություն է, ինչն ամենամեծ ձեռքբերումն է»:

Թե ինչ ճանապարհով պետք է այսօր լուծվի Արցախյան հակամարտությունը, Կարապետյանը նկատեց. «Խնդիրն այն է, որ ժողովուրդն այսօր կիսասոված է եւ զանգվածային արտագաղթ է իրականացնում: Ադրբեջանցիները մեզանից լավ գիտեն, թե Հայաստանում ինչ վիճակ է: Սա է Արցախի հարցին սպառնացող ամենամեծ վտանգը: Բանակցողների թիկունքում ուժ պետք է լինի՝ հզոր հայրենիք եւ ժողովուրդ: Արտագաղթը կանխելու համար կտրուկ քայլերի ու փոփոխությունների պետք է դիմել: Արցախը փրկելու այլ տարբերակ չեմ տեսնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728