Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա քաղաքական պրոցեսն ունի մի առանձնահատկություն՝ շատ կանխատեսելի է. Արտակ Զեյնալյան. «Հրապարակ»

Փետրվար 17,2018 12:29

Ներկայացնում ենք ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ հարցազրույցից հատված.

-Ե՞րբ սպասենք փողոցային պայքարի։ Ապրիլի 17-ին վարչապետ են ընտրելու։

-Էս առաջիկա քաղաքական պրոցեսն ունի մի առանձնահատկություն՝ շատ կանխատեսելի է։ Ամսի 9-ին նորընտիր նախագահն ստանձնելու է պաշտոնը, Սերժ Սարգսյանը հեռանալու է պաշտոնից, կառավարությունը հրաժարական է տալու, այսինքն՝ մենք չենք ունենալու գործող կառավարություն, լինելու են պաշտոնակատարներ։ Ապրիլի 9-17-ը տեղի է ունենալու վարչապետի թեկնածուների առաջադրումը։ Ամսի 18-ին տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը։ Հիմա բոլոր հարցերը պետք է լուծվեն կամ չլուծվեն էդ ժամանակահատվածում։

-Դուք իրավաբան եք, կասե՞ք՝ իրավական տեսանկյունից հնարավորություն կա՞ այդ պրոցեսի դեմն առնելու։

-Ժողովուրդը մասնակցել է պետական եւ տեղական կառավարմանը, էդ բոլոր մեթոդներն ու գործիքները իրացման ձեւերից մեկն են։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728