Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը

Փետրվար 17,2018 12:15

2017 թվականին իրականացված բժշկական թիրախային ծրագրերից արդյունավետ էր վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։ Այն հնարավոր դարձավ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության կողմից Հայաստանին նվիրաբերված 3000 տուփ Սովալդի դեղի օգտագործմամբ։

Աննախադեպ այս ծրագիրը կյանքի կոչվեց վերջին տարիներին հայտնաբերված թանկարժեք դեղն արտադրող, ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքով։

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ` բանակցելով հեպատիտ Ց-ով հիվանդների առավել մեծ խմբերի բուժում իրականացնելու հարցի շուրջ։

Լևոն Ալթունյանն այսօր հերթական անգամ ընդունել է «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուն, ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին և պետական մարմինների հետ աշխատանքի գծով տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին։

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցելու համար և նշել, որ հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այնուհետև ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։

Լևոն Ալթունյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի և Բ-ի ազգային  գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակին է ուղղված հանրապետության մարզերում և Երևանում մեկնարկած սկրինինգային ծրագիրը։ Հասմիկ Ղազինյանի ղեկավարությամբ իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա գնահատելու երկրում հեպատիտային վարակների տարածվածությունը։  Միաժամանակ, այն կնպաստի վարակի անհայտ աղբյուրների բացահայտմանը և դրանց դեմ պայքարին։

Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գիլեադ» ընկերության վերջին սերնդի Հարվոնի դեղի որոշակի քանակի միանվագ ներկրման կապակցությամբ։ Այն կտրամադրվի մատչելի գնով։ Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն այդ և այլ դեղերի գրանցման ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728