Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվում է բանակից տարկետում տալ կառավարության անդամներին. «Ժամանակ»

Փետրվար 17,2018 11:52

Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև կառավարության անդամ նշանակված քաղաքացուն` կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով:

Ըստ Սահմանադրության՝ կառավարության անդամ կարող է նշանակվել 25 տարին լրացած քաղաքացին: Ստացվում է, որ 18-ից մինչև 25 տարեկանը նա զորակոչից պետք է տարկետում ստացած լինի այլ օրինական պատճառներով, իսկ դրանից հետո՝ վարչապետ կամ նախարար նշանակվելու ճանապարհով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728