«Ազգի» հարցերին պատասխանում է ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
– Բայց կուսակցության ներսում թեկնածուի մասին մինչեւ վերջ էլ չգիտեին, անգամ մամուլի արտահոսքերից էին իմացել` մինչեւ պաշտոնապես նրա մասին քննարկումներ սկսելը..
– Սեւ արկղը, թե Հանրապետական կուսակցության ներսում որոշումները ոնց են ընդունվում, մեր գործը չի: Իրենց կուսակցությունն է` մեծամասնություն է, իրենք են որոշում: Բա ոնց լիներ: Կարող էր օրենք լինել, որ նախագահին ընտրում է ոչ թե պառլամենտը, այլ խորհրդարան` գումարած մի ինչ-որ մարմին: Տարբեր մոդելներ կան: Մեր դեպքում էլ հիմա նախագահի ընտրության ժամանակ քվեարկության մեծ շեմ է պետք, որը առաջարկող մեծամասնությունը միայնակ չի կարող ապահովել: Խորհրդարանական հանրապետությունը ինձ համար միշտ ընդունելի մոդել է եղել: Երբ ես վարչապետ էի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ` մենք խորհրդարանական հանրապետություն էինք, բայց կառավարման համակարգի մեջ թերություններ կային, որ հանգեցնում էին իմ ու Տեր-Պետրոսյանի միջեւ հակասությունների` եւ ուրեմն պետք էր ընտրել` կա՛մ նախագահականի, կա՛մ խորհրդարանական համակարգի պետք էր անցնել: Այն ժամանակ ժամանակավորապես նախագահական համակարգի անցանք, որ անցումն ապահովենք: Բայց խորհրդարանական կարգը համապատասխանում է իմ ունեցած պատկերացումներին երկրի կառավարման առումով, դե հիմա ա՛յդ է գործելու:
Մի խոսքով` նախագահի թեկնածությունն առաջադրված է, ճանաչում եմ նրան, թեեւ շատ մտերիմ չեմ, դրական եմ տեսնում, բայց ինչ կլինի հետո` դա կյանքը ցույց կտա:
-Ղարաբաղյան հարցն այս պահին կարծես նոր հանգրվանում է` նոր նրբերանգներ են հայտնվել գործընթացում: Եթե հետ նայենք` ինչն ենք ճիշտ արել, ինչը` ոչ այնքան այս երեսուն տարում մի հարցում, որի համար դուք պայքարի ելաք:
– Աշխարհում իրավիճակն անընդհատ փոխվում է: Կա մի սպառնալիք` դա կա եւ հիմա, եւ կար հինգ տարի առաջ, եւ ավելի վաղ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Այդ սպառնալիքը երբեք չի անհետանում, որովհետեւ քաղաքական բանակցությունների միջոցով այդ երկիրը չի կարող հասնել իր նպատակին` Արցախը վերադարձնելու Ադրբեջանի կազմի մեջ, դա բացառվում է: Դա չի կարող լինել, ոչ Նահանգների, ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ մի այլ երկրի ճնշումով: Նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետությունն էլ ուզենա` Արցախը չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ: Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց դա է ուզում, իրեն մնում է պատերազմը: Այնպես որ` մենք մշտապես կանգնած ենք պատերազմի սպառնալիքի շեմին: Հայաստանի իշխանությունների առաքելությունն այն պիտի լինի, որ անընդհատ հետաձգեն, մաշեցնեն այդ վիճակը:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում