Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի». Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»

Փետրվար 17,2018 10:25

«Նույնիսկ, առանց Ամերիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևանը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հարմար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն:

Այսինքն` ցանկացած պահի նա կարող է հարված հասցնել և պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է՝ զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություններով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտիկան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարելագործվել պարուրաձև, ոչ թե՝ շրջանակային, և շատ լուրջ վերաբերվել մեր երկրների անվտանգությանը»,- անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության հրապարակած զեկույցին՝ ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի աշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728