Վերնիսաժի հենց «սրտում», ինչպես առեւտրականներն են վստահեցնում, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի սննդի օբյեկտն է: Վերնիսաժի հիմնովին վերանորոգումից հետո առեւտրի տաղավարների շարքում այս օբյեկտն էլ «ծլեց»: Ասում են` հաճախ, շաբաթ-կիրակի օրերին, Օհանյանն անձամբ է այցելում այս օբյեկտ՝ ոչ թե մի կտոր բան ուտելու, այլ բիզնեսի ընթացքին ծանոթանալու:
Սննդի իր օբյեկտի տեղն ու դիրքը, հավանաբար, Օհանյանն այն ժամանակ է ընտրել, երբ համակարգում էր Վերնիսաժի վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները: Վերնիսաժի շինարարության աշխատանքների պատասխանատվությունը հենց այս փոխքաղաքապետի վրա էր դրված:
Հիշեցնենք, որ Դավիթ Օհանյանը Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած հայտնի
միջադեպում գլխավոր դերերում էր:
Դավիթ Օհանյանի այլ կարողությունների մասին
«Առավոտ»
16.02.2018