Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով երկու բանաձև այս հարցի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է NLTimes նիդերլանդական պարբերականը, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը՝ Թվիդ Քամերը, հինգշաբթի օրը հաստատել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև:
Ընդունված առաջին փաստաթուղթն արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը «ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Մյուս նախագիծը կոչ է անում Նեդիրլանդների կառավարության անդամ նախարարին կամ պետքարտուղարին մասնակցել ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանում կազմակերպված սգո արարողությանը:
Երկու օրենսդրական նախագծերը ներկայացրել էր «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վուրդևինդը: Բոլոր չորս կոալիցիոն կուսակցությունները կողմ են քվեարկել միջնորդություններին:
Նախկինում, դեռևս 2004 թվականի դեկտեմբերին Թվիդ Քամերն ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով կառավարությանը կոչ էր անում հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերից և Թուրքիայի հետ հարաբերություններում մշտապես բարձրացնել այս հարցը: Այդ ժամանակ ևս նախագիծը ներկայացվել էր «Քրիստոնեական միության» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից և արժանացել ձայների ճնշող մեծամասնությանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:
Թվիդ Քամեր չէ, Թվեյդը կամեր է…