Մոսկվայում անցկացված վարկանիշային մրցաշարում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան 56 մասնակցի մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը եւ այս տարվա հոկտեմբերի 6-ից 18-ը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել: Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի