Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Կարապետյանը Փհենչհանում վերսկսել է մարզումները նոր մարզագույքով

Փետրվար 16,2018 22:33

Մարզիչ Սեյրան Հարությունյանի հետ դահուկորդը փորձում է առավելագույն  չափով ծանոթանալ մրցուղուն, որը բավականաչափ դժվարանցանելի է;

Փհենչհանում գտնվող մեր գործընկերներ, մարզական լրագրող Խաչիկ Չախոյանը եւ ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցը Aravot.am-ին տեղեկացրին նաեւ հետեւյալը:

«Նախ նշենք, որ մի քանի օր առաջ հայկական կայքերում բուռն քննարկումների գործող անձ դարձած լեռնադահուկորդն առաջին անգամ չէ, որ մարզվում է այստեղ: Առաջին երեք մարզումներից հետո դահուկներից մեկի վնասվելուց հետո, այլ ոչ թե կոտրվելուց, ինչպես նշում էին հայկական կայքերը,  հայ լեռնադահուկորդը չէր մարզվում: Հիմա արդեն այդ խնդիրը լուծված է և Աշոտ Կարապետյանը նոր դահուկներով ու համապատասխան մարզակոշիկներով վերսկսել է մարզումները:

Եվ մարզիկը և մարզիչը նշեցին, որ ամեն ինչ կանեն բարձր արդյունք ցույց տալու համար: Բայց դրան հասնելը շատ դժվար կլինի: Մասնավորապես Աշոտ Կարապետյանն ասաց. «Հիմա ես ոչ մի խնդիր չունեմ մարզագույքի հետ կապված ու արդեն կենտրոնացել եմ մարզումների վրա: Մարզչի հետ պետք է ուսումնասիրենք դահուկուղու գրեթե ամեն սանտիմետրը, որովհետև շատ բարդ մրցուղի է: Ձյունը արհեստական է, մրցուղին՝ սառցակալած, ինչը շատ է բարդացնում դահուկորդի գործը:

Համեմատելու համար ասեմ, որ Ծաղկաձորում բնական ձյուն է եւ կարելի է ասել՝ «փափուկ» մրցուղի, իսկ այստեղ լրիվ հակառակն է: Ինչեւէ, մարզիկն ու մարզիչը խոստանում են անել ամեն բան հնարավորինս բարձր արդյունք ցույց տալու համար», – մեզ փոխանցեցին մեր գործընկերները:

Փետրվարի 22-ին Աշոտ Կարապետյանը հանդես է գալու ոլորավայրեջք: Մինչեւ մեկնարկը մարզիկը բաց թողած մի քանի օրը լրացնելու գրեթե մեկ շաբաթ ունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armenpress-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728