Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակի կողմից «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հանդեպ ոհմակային բռնությունների կիրառումից հետո, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, Տարոն Մարգարյանի խմբակը սկսեց դրսևորել ՀՀԿ-ին բնորոշ էժանագին վրեժխնդրության վարքագիծ, այն է` աղբ լցնել «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակում, առհասարակ արգելել մաքրուհիների մուտքը խմբակցության աշխատասենյակ և թույլ չտալ խմբակցության ծառայողական մեքենայի կայանումը քաղաքապետարանի տարածքում:
Չբավարարվելով նման փոքրոգի վրեժխնդրության տարրերով` այժմ էլ որոշել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների ինքնակենսագրականները հեռացնել քաղաքապետարանի կայքից, ընդ որում` պահպանելով խմբակցությունից հեռացված երկու անձանց ինքնակենսագրականները:
Հավանաբար, հետագայում կարող ենք ականատեսը լինել վրեժխնդրության այլ դրսևորումների ևս, ինչը որևէ կերպ չի կարող կաշկանդել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների գործունեությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
ինչ որ կը ցանե՜ս,
դա ել կը հնձես
աւելորդ լալկանութեան պէտքը չի
(վայել չէ, զօրեղ կնոջ)
նաեւ հետաքրքրական է… իշխանութիւնները բնութագրում էք, տեւաբար, որպէս անգութ ու վայրագ, բիրտ ու անողոք, ծայրագոյն մաֆիօզական, արեան ծարաւ բռնատիրութիւն… թուրքից աւելի թուրք, եւայլն.
իսկ ա՞յս են այդպիսի արիւնարբու գազանների ի գործ դրած վրէժխնդրութեան միջոցները…
այս տեղեկութեան լոյսին տակ, Հայաստանը ուրեմն շատ հանգիստ տեղ է, ծայրահեղական ակտիվիստների համար
Ողջ հհկ ախոռը կրիմինալի մեջ է թաղված…