«Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ-ի) պետ Արտուշ Մաքունցին փոխարինել է նոր պետ Արմեն Դաշյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի աշնանը քրգործ էր հարուցվել «Գորիս» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաների նկատմամբ, որոնց անտարբերության պատճառով «զոն նայող Կարոն» թմրամիջոցներ էր մտցրել բանտ:
Ի դեպ, բացի նոր պետից «Գորիս» ՔԿՀ-ն նոր «զոն նայող» ունի` «Կակաչ» մականունով:
Ինչ վերաբերվում է Ա. Մաքունցին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա նոր աշխատանքի կնշանակվի ՔԿՀ վարչությունում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացրած քննչական գործողությունների թեմային, հայտնել էր. «Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ»:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ