Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի պաշտոնյան չանդրադարձավ Ալիեւի հոխորտանքներին

Փետրվար 16,2018 21:21

«Եվրոպայում բոլորը տեղյակ են այս տարածաշրջանի այդ կոնֆլիկտի մասին: Բոլորս էլ կողմ ենք այդ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված ջանքերին»,-Aravot.am-ի հարցին նման պատասխան տվեց Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսեն:

Պարոն Մորսեից հետաքրքրվել էինք`իբրեւ լիբերալ ուժի ներկայացուցիչ ինչպե՞ս է վերաբերվում 21-րդ դարում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի`Երեւանը եւ Զանգեզուրը գրավելու մասին հայտարարություններին: Նկատեցինք, նաեւ, որ Մինսկի խումբը շարունակում է անհասցե հայտարարությունները`կողմերին կոռեկտության եւ հանդարտության կոչ անելով:

Հենրիկ Բախ Մորտենսեն ասում է`գիտակցում են, որ սա շատ բարդ խնդիր է եւ այստեղ լուծման հասնելու համար պետք է զգուշավոր լինել, եւ գիտակցել, որ շատ ժամանակ է հարկավոր: Իրենք համակարծիք են, որ խնդրի լուծման առաջավոր դերը պետք է շարունակի տանել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Առանց խառնվելու Մինսկի խմբի գործերին եւ խնդրի շուրջ իրեն փորձագետ չհամարելով, պարոնն իր անձնական փորձի մասին խոսեց`եթե ցանկանում ես որեւէ խնդիր լուծել, պետք է ջանքեր թափել լուծումների եւ կառուցողականության ուղղությամբ: Ինքը ղարաբաղյան հարցի լուծման հատուկ, կոնկրետ առաջարկ չունի էլ, պարզապես ասում է`աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728