Ամսի 20-ին ՀԱԿ-ը Ազատության հրապարակում միջոցառում է անցկացնելու`Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով: Լինելու է լուսանկարների եւ տեսանյութերի ցուցահանդես:
«Իշխանությունը ոչինչ չի անում այդ արժեքը գովազդելու համար: Իրենք էս արժեքը չեն սիրում, չեն ընդունում: Իրանք չկան էս խաղի մեջ: Իրանք չգան էս շարժման գաղափարախոսության մեջ»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Լրագրողը նկատեց`մասնակից են եղել: «Ոչ»,- եղավ պատասխանը:
ՀԱԿ մյուս փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ 1988-91-ի շարժման նպատակը կոմսոմոլներին իշխանությունից քշելն էր, մինչդեռ այսօր իշխանության են այդ «կոմսոմոլի կարիերիստները», որոնք բնական է, չէին ցանկանալու տոնել իրենց պարտության օրը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ