Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնական մոտ 70 միլիոն յենի դրամաշնորհով կվերականգնվեն ու կպահպանվեն  Հայաստանի հնագիտական գտածոները 

Փետրվար 16,2018 18:10

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և
լիազոր դեսպան Ն. Գ. Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում այսօր
ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի
կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական
կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների
բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։

Նախարար Արմեն Ամիրյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության
գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ
Կատսուտոշի Ֆուշիմին ապա ստորագրեցին Հայաստանի Հանրապետության
կառավարության և JICA-ի միջև «Պատմամշակութային ժառան¬գու¬թյան
գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման
սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը:

69 700 000 (վաթսուն ինը միլիոն յոթ հարյուր հազար) ճապոնական յենի
դրամաշնորհով  (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար
ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության
գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում
կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝
լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական
վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:

Նախարար Ամիրյանը նշեց, որ նախկինում էլ տարիներ շարունակ Ճապոնիայի
կառավարության՝ Հայաստանին տրամադրած մշակութային դրամաշնորհներով լուծվել
են հայկական մշակութային կազմակերպությունների տեխնիկական զինման շատ
խնդիրներ, հայ մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու
Ճապոնիայում կազմակերպվող մշակութային բազմապիսի դասընթացների, որոնք
իրապես օգնել են զարգացնել մասնագիտական հմտությունները և ստացած
գիտելիքներն օգտագործել Հայաստանում:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանաբու Հորին և դեսպան Էյջի
Տագուչին նույնպես երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման
ճանապարհին կարևոր քայլ համարեցին համաձայնագրերի ստորագրումը։ Կողմերն այդ
առիթով հատկապես կարևորեցին նաև փետրվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև
ստորագրված՝ Ներդրումների ազատականացման և խրախուսման համաձայնագիրը։

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728