Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղեկանք. 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների իրավունքների և խնդիրների վիճակի մասին

Փետրվար 16,2018 16:38

2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 42 զորակոչիկ և նրանց ընտանիքի անդամներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: Նախորդ տարվա համեմատությամբ այդ թիվն ավելացել է 13-ով: Զորակոչիկներն ու նրանց ընտանիքի անդամները ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել հիմնականում առողջական խնդիրներով (33): 42 անձանցից 31-ին տրամադրվել է բանավոր խորհրդատվություն, իսկ 11-ին, բացի բանավոր խորհրդատվությունից, տրամադրվել է նաև գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն:

Արդյունքում՝ 1 անձանց վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները բողոքարկվում են: 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով տեղեկատվական 65 հարցումներ ու գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է տեղեկանքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728