Al-Jazeera հեռուստաալիքի լրագրող Գուս Փալմերը այցելել է Արցախ, զրուցել տեղի բնակիչների հետ և լուսանկարներ է հրապարակել նրանց առօրյայից:
Լրագրողը նկատում է, որ ավելի քան երկու տասնամյակ է, այս շրջանը վերահսկվում է հայկական ուժերի կողմից, իսկ «զորքերը միշտ պատրաստ են պատերազմի»:
«Ղարաբաղում պատերազմը լուռ է, սառը և կեղտոտ, սակայն այն նոր ուժով բռնկվեց 2016 թ. ապրիլին, որի հետևանքով երկու կողմերից զոհվեց ավելի քան 400 մարդ»,-նկատել է լրագրողը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ