Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. «Լրագրողներն այլեւս քամահրանքով չեն հարցնում` ունե՞նք ժամանակակից գրականություն»

Փետրվար 16,2018 16:06

Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) փետրվարի 16-ին անդրադարձ եղավ Հայաստանում ստեղծվող գրականությանը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մանկապատանեկան գրականությունն այսօր պահանջված է աշխարհում եւ ամենաշատն է թարգմանվում, սակայն նրա խոսքով, պատանեկան տարիքի ընթերցողների համար այդքան գրականություն առանձնապես չկա:

Մանրամասներ` տեսանյութում`

Միաժամանակ, Գրողների միության նախագահը հավաստիացնում է. «Այսօր ժամանակակից լուրջ գրականություն կա` արձակ, պոեզիա, դրամատուրգիա…Վերջերս, արդեն մի քանի տարի է՝ չեմ լսում, որ լրագրողը գա ու քամահրանքով հարց տա` արդյոք մենք ունե՞նք ժամանակակից գրականություն…»: ՀԳՄ նախագահի խոսքով, լրագրողներն ու ընթերցողներն արդեն սկսել են ավելի սթափ հայացքով դիտարկել այսօր ստեղծվող գրականությունը եւ այլ աչքով նայել իրենց կողքին ապրող գրողներին:

Մանրամասները` տեսանյութում

Նա նաեւ նեղսրտեց, որ հայ գրականություն ասելիս, չգիտես ինչու, միայն Չարենցին ու մի քանի այլ հայ դասականի են պատկերացնում` մոռանալով հայ գրականության պատմության մեջ լուրջ ավանդ ունեցող այլ հեղինակների:

Էդվարդ Միլիտոնյանն ասում է, որ յուրաքանչյուր գրող առանձնահատուկ է եւ տարբեր, հետեւաբար չպետք է բոլորին «մեկ արշինով չափել». «Որեւէ հայ գրող գրելո՞ւ է այլ ձեւով, քան ասենք, Խաչիկը Դաշտենցը, այնպես, ինչպես ինքն է գրել «Ռանչպարների կանչը»… այսինքն՝ ինքնատիպության վերակերտման կնիք կա, որ չպետք է միայն Չարենցին վերագրել ու ասել` վերջ, Չարենցից հետո փակեցինք, պրծավ…Չարենցից հետո ապրել է, օրինակ, Գուրգեն Մահարի, իսկ նրա «Ծաղկած փշալարերը» հիրավի համաշխարհային գրականության նմուշ է…»:

Մանրամասները` տեսանյութում:

 Հավելենք, որ Հայաստանի գրողների միությունը պատվոգրեր հանձնեց տարբեր լրատվամիջոցների, այդ թվում «Առավոտին»` հայ գրականությանը պարբերաբար անդրադառնալու եւ ՀԳՄ աշխատանքը լուսաբանելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728