Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները

Փետրվար 16,2018 15:49

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Մանաբու Հորիին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ճապոնիայի հետ վերընթաց զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ պարբերական բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդում հայ-ճապոնական բարեկամական փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել ընդլայնման և զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը:

Երկուստեք կարևորվեց Երևանում և Տոկիոյում դեսպանությունների հիմնումն ու դրանց նշանակալի ավանդը տարբեր բնագավառներում հայ-ճապոնական զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգային հարցերին, մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների խրախուսման վերաբերյալ:

Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ այս ձևաչափով ևս ծավալվել է արդյունավետ համագործակցություն, որն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հայաստանի ԱԳ նախարարն ու Ճապոնիայի փոխարտգործնախարարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728